Տեր, քայլիր մեր առջևից,
Թող փեշերիդ հացի բույրը կախվի
մեր օրերի,
Մեր կորուստների, ննջեցյալների,
երկրի վրա:
Մեր բորոտ ձեռքը, Տեր,
դնում ենք Քո սուրբ կայմին`
Խոստովանելու մեր
անհատակ տկարությունները,
Մեղքերն ու ուրացումները.
Սպասելով առնել Քեզնից
Մեր օրհնություններն ու ներումները:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ